Մասնաժողովի նիստ, սեպտեմբերի 24

Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում 5 տարեկանների խմբերի, 6 տարեկանների լողի կազմակերպում․

Հյուսիսային դպրոցում 5 և 6 տարեկանների լողի պարապմունքները կազմակերպվում են շաբաթական մեկ անգամ: Ուսումնական պլանով նախատեսված «Ֆիզկուլտուրա» առարկայի 3 ժամից 3-ն էլ օգտագործվում են լողի պարապմունքի օրը: Սովորողները (20-25 հոգի) դասվարի և ուսուցչի օգնականի կամ երկարացված օրվա կազմակերպչի ուղեկցությամբ քայլքով-վազքով անցնում են Հյուսիսից Արևմուտք ճանապարհը։

Վտանգավոր են․

  • Բախշյանի այգուց դեպի Արևմտյան դպրոց բարձրացող ճանապարհը
  • N 76 մանկապարտեզից դեպի Արևմուտք ճանապարհը

Երկար ժամանակ է տրամադրվում նաև աղջիկների մազերը չորացնելուն, որի պատճառով վերադարձը ավելի երկար ժամանակ է խլում։ Արդյունքում հեծանվավարությունը կազմակերպվում է«Իմ․հրճվանք» ծրագրի  «Ես և շրջակա» առարկայի 1 դասաժամի հաշվին (Ճանապարհին սովորողները ուսումնասիրում են շրջակա աշխարհը՝ քաղաքը, փողոցները, բնությունը, թաղամասի բակերը)։  Այն երեխաները, որոնք չեն լողում, երկարացված օրվա կազմակերպչի կամ ուսուցչի օգնականի հետ երբեմն այցելում են ուսումնական ագարակ:

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների 4-5-րդ դասարաններում եռամարտի, մարմնակրթության կազմակերպում․

4-5–րդ դասարաններում սովորողը մասնակցում է մարզական պարապմունքների, որոնք իրականացվում են տրիաթլոնի երեք բաղկացուցիչներով՝ լող, հեծանիվ, վազք-քայլք։
Վազքով-քայլքով 4-5-րդ դասարանցիները կազմակերպչի կամ երկարացված օրվա կազմակերպչի հետ անցնում են Հյուսիսային դպրոցից Արևմտյան դպրոց տանող ճանապարհով։ Լողի պարապմունքները կազմակերպվում են մարզիչ Անուշ Համբարյանի ուղղորդմամբ:
Մարմնակրթությունն անցկացնում են կազմակերպիչ Ռիմա Քեքեջյանը, երկարացված օրվա կազմակերպիչ Սուսաննա Պետրոսյանը՝ Հյուսիսային դպրոցի տանիքում, հարակից բակերում, հեծանվաուղիներում: (Մարմնակրթության կազմակերպմանն աջակցում է Անդրանիկ Դարբինյանը)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s