Ցայտաղբյուրների քաղաք Երևան

082C916B-E709-489C-B9C3-915ABC38E491
Երեւան այցելած զբոսաշրջիկներին առաջին հերթին զարմացնում է մեր քաղաքում անվճար և համեղ ջրի առկայությունը:

Ամեն քայլափոխի ցայտաղբյուրներ կան, որոնք առանց դադարի աշխատում են: Աշխարհի շատ քաղաքների համար շռայլություն է, Երեւանի համար՝ կենսական անհրաժեշտություն:

Ինչպես Թամանյանը անապատում քաղաք կառուցեց՝ բոլորս գիտենք, իսկ գիտե՞ք, թե ինչու Երեւանում այդքան շատ ջրային տարածքներ նախագծեց: Հիմնական վարկածի համաձայն՝ քաղաքի վերակենդանացման տարիներին ճարտարապետը ամեն օր շրջում էր Երեւանով, հետեւում շինարարության ընթացքին ու ցուցումներ տալիս: Հազարավոր անգամներ է Թամանյանը ջուր գնել կժերով փողոցում շրջող մանկահասակ երեխաներից, հագեցրել ծարավն ու շարունակել աշխատանքը: Նոր քաղաքի մարդկանց իր օրը չգցելու համար մեծ վարպետի հատակագծի վրա կապույտ կետերը քիչ-քիչ շատացան:

Ցայտաղբյուրներ (տեղի բարբառով՝ պուլպուլակ)

Ցայտաղբյուրը Հայաստանում շատ տարածված ջրի փոքրիկ աղբյուր է: Դրանք հայկական մշակույթի կարևոր մասն են կազմում: Առաջին անգամ ցայտաղբյուրները հայտնվեցին Երևանի փողոցներում 1920-ական թվականներին, և ժամանակի ընթացքում շատ տարածվեցին:
Պուլպուլակ բառը բարբառային է, և ծագում է ջրի անձակած պուլ-պուլ ձայնից, որին միացել է <<ակ>> ածանցը, որ նշանակում է ջրի աղբյոր:
Պուլպուլակները փոքր են, սովորաբար 1 մետր բարձրությամբ: Դրանք քարից հուշարձաններ են, որոնցից ջուր է հոսում՝ սովորաբար սկիզբ առնելով սարերի աղբյուրներից: Որոշ պուլպուլակներ տեղադրվում են ի հիշատակ մահացած հարազատների և ընկերներ: Անցորդները, որ խմում են ջրից, իրենց օրհնությունն են փոխանցում, նրան, ում հիշատակին որ կառուցվել է ցայտաղբյուրը: Այսպիսի ցայտաղբյուրները հաճախ կապվում են խաչքարերի հետ:
Շատ պատմություններ և լեգենդներ կան՝ կապված այս փոքրիկ աղբյուրների հետ: Դրանք դրվում են, երբ մարդ է ծնվում կամ մահանում: Այս առումով էլ ցայտաղբյուրները համարվում են կայքնի և մահվան, հնի և նորի, սկզբի և վերջի խորհրդանիշեր: Ցայտաղբյուրից ջուր խմելիս մենք պիտի կռանանք, որպեսզի ցույց տանք մեր հարգանքը այն մարդուն, ում պատվին կառուցվել է հուշարձան աղբյուրը:

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s