Հյուսիսի ճամբարականները Տերյան Մշակութային Կենտրոնում

IMG_4243«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ճամբարականները հյուրընկալվեցին Տերյան մշակութային կենտրոնում՞ծանոթանալու հայկական տարազի բացառիկ նմուշների կրկնօրինակներին, խճանկարներին, վիտրաժներին, բատիկաներին, մանրանկարչության նմուշներին, գիպսե տիկնիկներին: Կենտրոնի աշխատակիցը ներկայացրեց իրենց գործունեությունը, կատարվող աշխատանքները: Սովորողները ծանոթացան հին գլխազարդերին, կրեցին հին երևանցի հարսների համար նախատեսվող գլխազարդը, ծանոթացան նաև բատիկայի տաք և սառը տեխնիկաներին՝մետաքսե շարֆերի օրինակով, ևս մեկ անգամ փորձեցին գորգագործության տեխնիկան:

Ներկայացված գոգնոցների նմուշների վրա մասնակից ճամբարականներն ուսումնասիրեցին հայկական հին զարդանախշերը, ծանոթացան դրանց խորհրդին: Տերյան մշակութային կենտրոնը փորձում է իր գործունեությամբ ներկայացնել ոչ միայն հին տարազների օրինակներ, այլև նոր, ժամանակակից հագուստի մեջ ներմուծել հայկական զարդանախշերի տարրերը:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s